Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Հուլիս 31,2013 15:10

Հանրապետության տարբեր քաղաքներից, այդ թվում` Ստեփանակերտից, լուրեր են ստացվում, որ հանցավոր վարչախումբը չի հրաժարվում ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման իր ծրագրից:

Փաստորեն, վարչախումբը փոխել է իր մարտավարությունը: Սկզբում նա ծրագրել էր նախ Երևանում թանկացնել ավտոտրանսպորտի վարձավճարը, իսկ դրանից հետո առանց դիմադրության նույնն անել մյուս քաղաքներում: Սակայն Երևանում հանդիպելով քաղաքացիական ակտիվի աննախադեպ դիմադրությանը, նա որոշել է ժամանակավոր նահանջ կատարել և իր կամքը առանձին-առանձին պարտադրել քաղաքացիական ակտիվի համեմատաբար ավելի քիչ ռեսուրս ունեցող փոքր քաղաքներին, իսկ այնուհետև կատարված փաստի առաջ կանգնեցնել մայրաքաղաքի ժողովրդին ու փորձել իր ամբողջ ռեսուրսի կիրառման միջոցով հաստատել նախատեսվող վարձավճարը:

Վստահ ենք, որ հանրապետության մյուս քաղաքներում ևս ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման քայլերը հանդիպելու են քաղաքացիական ակտիվի, ապա նաև` բնակչության մեծ մասի գործուն դիմադրությանը:

Ակնհայտ է, որ երկրում տիրող համակարգային ճգնաժամի պայմաններում իրադարձությունների զարգացումը դուրս է գալու դիտարկվող հարցի ու տվյալ քաղաքների տարածքների շրջանակներից և աստիճանաբար վերածվելու է համակարգային հարցադրումներ հետապնդող համաժողովրդական ընդվզման ալիքի` այդտեղից բխող հետևանքներով հանդերձ:

Մենք նաև զգոնության կոչ ենք անում Երևանի և հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին` երիտասարդությանը, և հորդորում ենք պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:

Համոզված ենք, որ իր երկրին ու ճակատագրին տեր կանգնող ժողովուրդն այս հարցում նույնպես հասնելու է իր նպատակին` ևս մեկ քայլով մոտեցնելով մեր արժանապատվության և իրավունքների համար մղվող համընդհանուր պայքարի հաղթական ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031