Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի ԱԱԾ-ը հրապարակել է գաղտնալսումներին վերաբերող փաստաթղթերը

Օգոստոս 01,2013 11:31

«Ամերիկայի Ձայն». Հրապարակվել են այն փաստաթղթերը, որոնց մասին հայտնել է Սնոուդենը

ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայության տնօրենը հրապարակել է նախկինում գաղտնի համարվող երեք փաստաթուղթ, որոնց հիման վրա Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները գաղտնալսումներ էին իրականացնում:

Հետախուզական ծառայությունների այս գործունեության մասին էր հաղորդել ԱՄՆ-ի անվտանգության ծառայության պայմանագրային նախկին ծառայող Էդվար Սնոուդենը:

ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե փաստաթղթերի հրապարակումն իրականացվում է՝ «ելնելով թափանցիկության բարելավման նկատառումներից»:

Հրապարակված փաստաթղթերի թվում են ԱԱԾ-ի 2009 և 2011 թվականի զեկույցները, որտեղ հավաքված են գաղտնալսումների արդյունքները:

Բացի այդ, հրապարակվել է դատարանի այն որոշումը, որը սահմանում է այս եղանակով հավաքված տեղեկությունները պահելու և դեպի այս տեղեկությունները մուտքի տրամադրման կանոնակարգերը:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031