Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանին տուգանել են

Օգոստոս 01,2013 19:52

Այսօր` կեսօրին, Երեւանի քաղաքապետարանի մոտից Armenia Today կայքի վերլուծաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը չի առեւանգվել: ՀՀ ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը Aravot.am-ին ասաց, որ Ա. Կիվիրյանին Ոստիկանություն են տարել հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար (վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդված):

Պարոն Մալխասյանն ասաց, որ Ա. Կիվիրյանը տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով. «Նրա նկատմամբ կազմվել է  վարչական իրավախախտման արձանագրություն, վարչական օրենսգրքի 182 հոդվածի համաձայն, նրան առաջարկվել է հաղորդում տալ, որից նա հրաժարվել է»:

Պարոն Մալխասյանը չմեկնաբանեց Ա. Կիվիրյանի պնդումները, թե ոստիկանները իրեն մարմնական վնասվածք են հասցրել. «Ասացի` ինչ ասացի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031