Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Մոսկվայում բերման են ենթարկվել առեւտրականներ. չի ասվում արդյո՞ք նաեւ հայերի

Օգոստոս 01,2013 20:08

Մոսկվայի կենտրոնում ոստիկանները առեւտրի կետերի ստուգման ժամանակ հայտնաբերել են, որ մեծամասնությունը ապօրինաբար է աշխատում. հինգշաբթի հայտնել են Մոսկվայի ՆԳՆ-ից, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Անօրինական գործունեություն ծավալողների մեջ են եղել նաեւ մի շարք հայեր, ըստ իրավապահների:

«Ոստիկանները ավելի քան 10 հարցաքննություն են արել մարդկանց հետ, որոնք առեւտրով են զբաղվում մայրաքաղաքի Կենտրոնական շրջանում: Ձեռներեցները չեն մասնակցել ոչ ստացիոնար առեւտրի կետեր տեղադրելու մրցույթին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՆԳՆ-ի, մեծ մասամբ նման առեւտրով են զբաղվում Հայաստանից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից եկածները, որոնց մեծ մասը չունի աշխատանքի թույլտվություն, աշխատանքային համաձայնագրի եւ բժշկական գրքույկի:

Այս հարցն արդիական է դարձել, երբ գաղթական առեւտրականները Մատվեյի շուկայում ոստիկան էին ծեծել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031