Լրահոս
Օրվա լրահոսը

Վյաչեսլավ Կովալենկո․ «Հայաստանը՝ հստակ ընտրության առջև»

Օգոստոս 08,2013 13:30 Share

Azatutyun.am Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առջև` կամ եվրոպական ինտեգրացիա, կամ էլ Եվրասիական միություն: ”Вести Кавказа” կայքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել 2009-2013 թվականներին որպես Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնավարած Վյաչեսլավ Կովալենկոն:

Խոսելով այն փաստաթղթի մասին, որ նոյեմբերին Վիլնյուսում պետք է նախաստորագրեն Հայաստանն ու Եվրամիությունը, ռուսաստանցի դիվանագետը նկատում է․ – «Որքան ես եմ տեղյակ, այս փաստաթուղթը Հայաստանի և Եվրամիության անդամ պետությունների միջև ազատ վիզային գոտու ստեղծում չի նախատեսում: Նշեմ սակայն, որ համաձայնագիրը կարող է առաջադիմական քայլ դառնալ հայաստանյան տնտեսության զարգացման ուղղությամբ` սերտացնելով Հայաստանի և Եվրամիության առևտրատնտեսական կապերը: Դրա հետ մեկտեղ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն, այս համաձայնագրում դրույթներ կան, որոնք պարտավորեցնում են Հայաստանին Եվրամիության հետ համակարգել արտաքին քաղաքականությանն ու սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերը»:

Կովալենկոյի խոսքով՝ Հայաստանին առաջարկվել է նաև մասնակցել Եվրասիական մաքսային միությանը, ինչպես նաև հեռանկարում համագործակցություն ծավալել Եվրասիական միության շրջանակներում: Դա, սակայն, ըստ դիվանագետի, շատ բացասաբար է ընկալվել Բրյուսելում: «Եվրամիությունը Երևանին ասում է` դուք կարող եք մասնակցել միայն մեկ ինտեգրացիոն գործընթացի», – ասում է նախկին դեսպանը:

Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով, այսօր Մոսկվայում փորձում են հասկանալ` ի վերջո ի՞նչ քաղաքականություն են որդեգրելու հայաստանյան իշխանությունները:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031