Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը պնդում է. «Մենք Եվրոպայի կարիքը շատ ունենք»

Օգոստոս 08,2013 14:42 Share

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը  սենսացիա չի  կարող լինել եւ սխալ է համաձայնագիրը չհրապարակելը:

«ԵՄ  հետ որեւէ համաձայնագրի ստորագրումը չի կարող իր մեջ սենսացիոն բան պարունակել մեզ համար, որովհետեւ Եվրոպան առաջնորդվում է արժեքային համակարգով՝  ի տարբերություն պուտինյան Ռուսաստանի, որը առաջնորդվում է  ռուսական կայսրության շահերով: ԵՄ հետ որեւէ համաձայնագիր իր մեջ վատ  բաներ չի կարող պարունակել: Կարող են լինել երեւույթներ, չափից ավելի ազատություններ, որոնք  ինձ համար էլ  էնքան հաճելի չէն: Բայց ԵՄ բոլոր սկզբունքները խարսխված են մարդու իրավունքներին: Մենք Եվրոպայի կարիքը շատ ենք զգում, չհրապարակելը սխալ է, որովհետեւ 10 տոկոսի համակրանքը կարող էր նվազեցնել, բայց ընդհանուր առմամբ ժողովրդին վերաբերող բան կա, պետք է հրապարակվի: Մյուս կողմից՝  այլընտրանք չունենք, այլընտրանքը մեր կործանումն է, այսօր աշխարհաքաղաքական հարաբերությունների պայմաններում կամ ԵՄ, Արեւմուտք, ՆԱՏՕ, կամ աստիճանական կործանում, որի ականատեսն ու մասնակիցն ենք արդեն: Մենք Եվրոպայի կարիքը շատ ունենք»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Հայրիկյանը:

Հետո պարոն Հայրիկյանը սկսեց զուգահեռներ տանել   համաձայնագրի չհրապարակման եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի միջեւ. «Չհրապարակելը նման է Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահի հետ հանդիպման գնալուն, իբրեւ թե ժողովրդի կողմից ընտրված էր, բայց չէր հրապարակում` ինչի մասին էր խոսելու, վերադարձավ, էլի չէր հրապարակում` ինչի մասին էր խոսել: Հուսամ դա այդպիսին չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031