Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանը այս վիճակին չպիտի հասներ, որ ազատամարտիկները այս տեսակ հավաք կանչեին»․ Երվանդ Մանարյան

Օգոստոս 08,2013 22:12

galatv.am. Ազատության հրապարակում մեկնարկել է ազատամարտիկների հրավիրած հերթական հանրահավաքը: Մինչ մեկնարկը «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության որոշ երիտասարդներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք իրենց աջակցությունն են հայտնում ազատամարտիկներին: «Թև ու թիկունք մեր հերոսներին»,- վանկարկել են ազատամարտիկները:

Ազատության հրապարակում, ըստ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի, իրենք ոչ թե պետք է հանրահավաքներ իրականացնեն, այլ քննարկումներ կազմակերպեն և առկա հարցերը քննարկեն: «Պիտի հավաքվենք և որոշենք վատ իշխանավորի հարցը, բոլորը պետք է հասկանան, որ մենք ենք մեր երկրի տերը»,- ասել է Սուրեն Սարգսյանը: Նա խոսել է նաև արտագաղթից. «Հայրենիքի զինվորներս հայտարարում ենք մոբիլիզացման գործընթաց, որովհետև թշնամին ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ներթափանցել է մեր մեջ, մենք պատասխանատվություն ենք զգում երկրի ու ժողովրդի հանդեպ»:

timthumb-(1)

Սուրեն Սարգսյանը նաև ասել է, որ վերջին շրջանում շատ սխալ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակում ազատամարտիկների մասին: «Ես, իհարկե, այդ մասին չէի խոսա, եթե չփչացնեին մեր ընկերներին, ինչ-որ մարդիկ հայտարարում են, որ մենք հաց ենք ուզում, ո՛չ, մենք հաց չենք ուզում, քանի որ նույնքան սոցիալական վատ վիճակում է գտնվում ժողովուրդը, մենք չունենք այլ կողմնորոշում: Երևի զարմացել են, որ այստեղ կանգնած զինվորները ոչ մեկի լրտեսը չեն և սկսել են տարածել նման ստեր»:

Ազատության հրապարակում ելույթ է ունեցել նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, ով ասել է. «Այսօր այս հրապարակում կրկին հանդիպել ենք, որ ամփոփենք մեր կատարածը, նշենք հերթական քայլերը և սրընթաց՝ շատ կարճ ժամանակում, իրականացնենք այն, ինչի մասին ձեզ հետ արդեն պայմանավորվել ենք. կյանքի կոչել երկրի տիրոջը՝ ժողովրդին: Մենք կառուցում ենք նոր Հայաստան և այդ ճանապարհը մենք կանցնենք հաստատուն քայլերով, առանց որևէ մեկին սպառնալու կամ հայհոյելու»:

timthumb-(2)

Ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին ելույթ է ունեցել նաև դերասան, ՀՀ վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը: «Այսօրվա հավաքը չպետք է կայանար, բանը այս վիճակին չպիտի հասներ, որ ազատամարտիկները այս տեսակ հավաք կանչեին, կուսակցական խնդիրները բաները դրանք ուրիշ խնդիրներ են, բայց մարդիկ, որոնք ազատագրել են այս երկիրը ու հիմա՝ տարիներ հետո, նորից ոտքի են կանգնել, որպեսզի դարձյալ ազատագրեն երկիրը, սա ամոթ է:

Լուսանկարները՝ CivilNet.TV-ի:

Մանրամասները կարող եք կարդալ՝ galatv.am-ի կայքում:

Տեսանյութը՝ galatv.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031