Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելթով պատահար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Օգոստոս 11,2013 19:24

Օգոստոսի 11-ին, ժամը 16:38-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել Լոռու ՄՓՎ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 10UL875 պետհամարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի P107KC199 պետհամարանիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետեւանքով վերջինս ընկել է ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ 1968թ. ծնված Գ. Վ.-ը, 1975թ. ծնված Ժ. Հ.-ը եւ վարորդ՝ 1969թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ (տուժածները Վանաձոր քաղաքի բնակիչներ են):

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1992թ. ծնված Մ. Ա.-ի դին: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031