Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգման աշխատանքներ, այլ ոչ թե երկրաշարժ

Օգոստոս 13,2013 21:15

Օգոստոսի 13-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով:

Պարզվել է, որ Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին ճանապարհահատվածի վերանորոգման նպատակով «Ապառաժ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են պայթեցման աշխատանքներ:

«ՍՊԾ» գործակալությունը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 17.07-ին Երևանի Դավթաշեն համայնքի բնակչության կողմից զգացված ցնցումը արտադրական պայթյունի, շինարարական աշխատանքների արդյունք է: ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից վերոնշյալ ժամին երկրաշարժ չի գրանցվել:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031