Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ խարդախությամբ փողեր են հավաքում սրանից-նրանից, հետո սկսում են շանտաժ անել»․ Աշոտ Աղաբաբյան

Օգոստոս 13,2013 21:37

hayeli.am․  «Ես տեղյակ չեմ՝ դուք ինչի մասին եք հարցնում, խոսում, ի՞մ դեմ են նյութեր նախապատրաստվում, ես արտասահմանում եմ եւ ոչնչից տեղյակ չեմ» hayeli.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը» «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի բողոքի վերաբերյալ: Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-Շահբազյանի՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնում ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

-Այսինքն, Լիանա Շահբազյան անուն-ազգանունով անձը ձեզանից գումար չի՞ խնդրել, դուք չեք ճանաչո՞ւմ նրան:

-Ինձնից ոչ մեկը ոչ գումար է խնդրել, ոչ էլ ես տվել եմ: Բայց տեղյակ եմ, որ այդ աղջիկը փողեր է պարտք շատ մարդկանց, դրա համար քննություն գոյություն ունի, թող քննեն, զննեն:

-Դուք չեք սպառնացե՞լ Շահբազյանի դստերը առեւանգել:

-Լավ, էլի, ըտենց բաների հավատո՞ւմ եք: Մարդիկ խարդախությամբ փողեր են հավաքում սրանից-նրանից, հետո սկսում են շանտաժ անել: Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչին:

Նա «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի աշխատակից է եղել, ի՞նչ պատճառով եք նրան ազատել աշխատանքից:

-Ինքը մեր մոտ չի էլ աշխատել:

-Իսկ դուք որտեղի՞ց եք ճանաչում իրեն, երբ ասում եք՝ շատերին է պարտք:

-Դե, էդ ումից վերցրել է, թող իրենք պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի մեջ:

-Բայց ասացիք, թե տեղյակ եք….

-Հա, ասեցի՝ այո, տեղյակ եմ, որ շատերին է պարտք, բայց դա չի նշանակում, որ ուգրաժատ եմ արել, ինչ-որ վախեցրել եմ իրեն: Ինչու պետք է վախեցնեմ իրեն:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ hayeli.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան անառակ կարող է լինել ,, բուռնաշ,, կոչվող պատգամավորը, իր ոհմակի հետ միասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031