Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշա Սուլթանյան. «Եզդիների ոչնչացումը մինչ այժմ շարունակվում է»

Օգոստոս 14,2013 13:32

«Կոտորածները իրականացվել են ավելի քան 2 դար շարունակ, զոհվել են ավելի քան 23 միլիոն եզդի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եզդիների դեմ կատարված խոշտանգումների մասին նշեց Եզդիների ազգային կոմիտե ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը:

Նրա պնդմամբ հարձակման հեղինակն է տեղում իշխող Քուրդիստանի տեղական իշխանությունը.

«Եզդիների իրավունքները Իրաքում որեւէ ձեւ չեն պաշտպանվում: 2007թ. օգոստոսի 14-ին Իրաքում 4 եզդիական գյուղ է ոչնչացվել, որի արդյունքում սպանվել է ավելի քան 1000 եզդի: Եզդիների ոչնչացումը մինչ այժմ շարունակվում է: Համաձայն Իրաքի եզդիական մշակութային կազմակերպությունների հաղորդման Իրաքում ապրում է ավելի քան կես միլիոն եզդի, որը կազմում է Իրաքի բնակչության 2.5-ը»:

Հայաստանում բնակվող եզդիների հորդորով նրանք որոշել են դիմել ՀՀ կառավարությանը, սա միակ երկիրն է, որտեղ եզդիները կարողանում են իրենց մշակութային դեմքը պահպանել: Եզդիները վստահ են, որ ՀՀ արտգործնախարարությունն ու Սփյուռքի նախարարությունը կլուծեն իրենց հարցը: Կես միլիոն եզդի ապրում է Հայաստանում, Թուրքիայում, Սիրիայում եւ Վրաստանում:

Եզդիների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության նախագահ Միրզա Իսմաիլը նշել է, որ եզդիները հայերի հետ երկար տարիների պատմություն են կիսել, երկար ժամանակ գտնվել են նույն նվաճողի տիրապետության տակ: Հուսով են, որ Հայաստանի կառավարությունը կընդառաջի եզդիներին եւ օգնության ձեռք կմեկնի Իրաքում բնակվող եզդիներին ու ասորիներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031