Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակի պատասխանը

Օգոստոս 15,2013 22:02

Ինչպես տեղեկացրել էինք՝ Սյունիքում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն բաց նամակ էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության («Դանդի փրիշս մեթալս Կապան»)  գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր ուղղելով նրան:

Հասարակական կազմակերպությունը բնապահպանության նախարարին նաեւ հարցրել էր, թե ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհների և հարյուրավոր հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան նախագծեր ունեցե՞լ է եւ դրանք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցե՞լ են, թե՞ ոչ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվել է նամակի պատասխանը, որտեղ, մասնավորապես նշված է. «Սյունիքի մարզի Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում 10 կմ-ից ավելի անկանոն ճանապարհների և հարթակների կառուցման նախագծերը  «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության կողմից առայսօր չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով ստուգում է իրականացվում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում: Ձեր բարձրացրած հարցերին պատասխան կտրվի ստուգումների արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասված է պատասխան գրությունում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031