Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր աթոռի 5 միաբան եպիսկոպոսներ նամակ են հղել Երուսաղեմի հայոց պատրիարքին

Օգոստոս 16,2013 11:03

«Առաջին լրատվական»ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ստեղծված իրավիճակի մասին, նշեց, որ այս հարցի վերաբերյալ չի ուզում կարծիք հայտնել և որևէ մեկնաբանություն տալ։ «Որովհետև երկուսն էլ իմ հոգևոր պետերն են։ Այնպես որ հարցը իրենց միջև պետք է կարգադրվի»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք պատրիարքարանը պատասխան նամակ ստացե՞լ է Ն.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից, Արիս սրբազանը պատասխանեց, որ չի ստացել:

Նա նշեց, որ պատրիարքարանում բնականոն վիճակ է, յուրաքանչյուրն իր գործերով է զբաղված. «Իհարկե, մտահոգ ենք այս բանավեճի հարցով, ներկայի և ապագայի հարցով»:

Թեև կաթողիկոսից նամակ Երուսաղեմի պատրիարքը դեռ չի ստացել, սակայն Մայր Աթոռից հինգ եպիսկոպոսների ստորագրությամբ նամակ են ուղարկել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նամակի բովանդակության մասին Արիս սրբազանն ասաց. «Թույլ տվեք չմեկնաբանել. դա պատրիարքի իրավասության մեջ մտնող հարց է»։

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Vartan says:

    Ճիշդ այդ “նրա կողմից կատարուած բազմապիսի եւ բազմաբնոյթ գործերը” խրած են սեպը եկեղեցիին ու ժողովուրդին միջեւ, որուն համբերութեան բաժակը յորդած է այլեւս, փա՛ռք Տիրոջ։
    Իսկ եթէ Գարեգին բ. պաշտպանութեան կարիք չունի, ինչո՞ւ արջի ծառայութիւն տալ ու նման էջով մը խոստովանութեան վերածել պաշտպանութիւնը։
    Յարալէզները անգամ պիտի մերժէին գարշապարի ա՛յս տեսակին հետ գործ ունենալ։ Անոնք ակադեմական չէին, բայց իրենց պաշտօնին գիտակցութիւնը ունէին…

  2. հայ մարդ says:

    Մահացու բոլոր մեղքերով դատապարտվում և Հայ Եկեղեցուց հեռացվում, անողոք հետապնդվում կամ կտրիչաստեղծ կարգալուծ շինծու ու պարականոն հոդվածով գնդակահարվում են բոլոր հավատացյալ, ուսյալ, կիրթ հոգևորականները, ովքեր փորձում են հակադրվել արեգակնափայլ անսխալական ամենայն հայոց Գերագույն և Անփոխարինելի չկայացած պռարաբ կտրիչին ասելով` Հայ եկեղեցու սպասավոր եղբայր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնին ու ավանդությանը հակասող գործեր ու որոշումներ ես կատարում, որի իրավունքը չունես։

    Մենատեր ու ստրկատեր կաթողիկոսի հակաօրինական գործողությունների պատճառով իսպառ հեղինակազրկված եկեղեցականներն, ինչպես վերի տխրահռչակ հինգ պարականոն,անվավեր ու դեղնակտուց եպիսկոպոսիկները, շարունակում են կեղծ դիմակով, վախից ու սարսափից ներշնչված դոշ տալ չկայացած և պատմության մեջ ամենաանհաջող կաթողիկոսի համար:

    Պատվավոր ելքեր փնտրում խնդրահարույց, անհավասարակշիռ, անկանխատեսելի ու անկառավարելի կաթողիկոսի «բարի համբավն ու սրբազնասուրբ պատիվը փրկելու» համար ու առանց ամաչելու բարձրաձայն հայտարարում են, առաջին սրբատառ ու անբեկանելի կոնդակ` «Շեֆը միշտ ճիշտ է, շեֆը միշտ արդար է, շեֆն իմաստուն է ու ամենակարող», երկրորդ սրբատառ ու անբեկանելի կոնդակ` «եթե կասկածում եք, ապա տեսե՛ք առաջին սրբատառ ու անբեկանելի կոնդակը»։

    Համազգային խայտառակություն ……………………………….խայտառակություն
    խայտառակություն……………………………………………………………………..։

  3. Maddthos says:

    Այս միաբաններուն անունները ինչու՞ չեն հրատարակուիր որպէսզի քիչ մը ուրախանանք։
    Համբաւաւոր ՝՝Տէր՛՛ Վաչէն ու Կճոյեանը նամակը չեն ստորագրա՞ծ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031