Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաբալարյան. «Իմ համար Երևանն առավել չէ, քանի Գյումրին, Էջմիածինը, կամ էլ Նոյեմբերյանը»

Օգոստոս 23,2013 17:29

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Գյումրու քաղաքապետարանում  Հայաստանին  ճանաչում բերած գյումրեցի չեմպիոններին`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին մեծարելու ժամանակ, այդ ոլորտի պատասխանատուները քննդատել էին Հ1-ի  սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին` եթերով Գյումրի քաղաքի անունը չհնչեցնելու համար:

«Կարեն Գիլոյանի բերանը չի բռնե մի հատ ըսե, թե հաղթող մարզիկը գյումրեցի է», -նեղսրտել էր  հավաքվածներից մեկը: Այսօր գյումրեցիների քննդատությանը արձագանքեց հունահռոմեական ըմբշամարտի  երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը`Aravot.am-ի միջոցով փոխանցելով հետևյալը. «Պետք չէ մեր քաղաքները առանձնացնել, իմ համար բոլոր քաղաքները հավասար են, Երևանն առավել չէ, քան Գյումրին, կամ Գյումրին առավել չէ, քան Էջմիածինն ու Վանաձորը: Հաղթանակը մեր երկրինն է, Հայաստանի հանրապետությանն է, մեր ժողովրդինն է, մեր ազգինն է, մեր մարզիչներինն է: Երբ հայ ըմբիշը հաղթում է, այդ հաղթանակը Ոսկեվազինն է, Գյումրունն է, Լոռունն է, իսկ Կարեն Գիլոյանը առաջինն էր, ով հեռախոսով զանգահարեց ինձ` Բուլղարիա ու շնորհավորեց,  մեր մարզիկը դեռ պատվանդանի վրա էր, հնչում էր մեր հիմնը, որ Կարենը զանգահարեց: Կամ ո՞վ չգիտի, որ Կարապետ Չալյանը գյումրեցի է: Իսկ Կարենը ըմբշամարտով ապրող մեկնաբան է,  և այն  երեկո, երբ Գյումրին դիմավորում էր Կարապետ Չալյանին հենց Կարեն Գիլոյանն էր  նկարահանող խումբ ուղարկել  Գյումրի` նրա մեծարման երեկոն նկարահանելու, որն անմիջապես  ցուցադրեց հաջորդ առավոտյան: Այնպես որ պետք չէ չեմպիոններին տեղայնացնել»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031