Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հաջորդ նախագահը լինելու է երիտասարդ եւ հաստատ ՀՀԿ-ից չի լինելու»

Օգոստոս 23,2013 22:55

Այսօր լրագրողները «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ «Նախախորհրդարանը» հանրահավաք արեց, ազատամարտիկները հանրահավաք արեցին, Ձեզ չտեսանք նրանց հավաքներին, իսկ Դուք նրանց հրավիրում եք Ձեր հանրահավաքին: Նա վստահեցրեց, որ եթե եղել է մայրաքաղաքում, անկախ նրանից, թե ով է կազմակերպիչը, «հովանավորը», ներկա է եղել. «Եղել եմ Վահե Ավետյանի հուշ երեկոյին, Մաշտոցի պուրակում, այնպես որ, ինձ պետք չունեք բացակա դնել: Որքան հնարավոր է ներկա կլինեմ, բայց արդեն մեկ համոզումով, որ միայն ինձնով պայմանավորված չէ: Այս ամառը դա ցույց տվեց, որ միայն ոչ մեկով պայմանավորված չէ: Այդ ոչ մեկը ոչ միայն ես եմ, նաեւ իրենք են: Պետք է միասին կանգնենք»:

Անդրադառնալով քաղաքապետարանի առջեւ նստացույցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երիտասարդների պահանջներն արդարացի են, բայց ամբողջական չեն. «Այո, այդ պաշտոնյաները պետք է հեռանան, բայց պետք է հեռանան բոլոր պաշտոնյաները: Նավասարդյան է, թե Մարգարյան, թե Սարգսյան, դա վերաբերում է բոլորին: Եթե իրենք ունեն իրենց կուսակցական ծրագրի համապատասխան այդ ազգայնականությունը, Նժդեհի հոգին, պիտի հասկանան, որ պետք է քայլ կատարեն համազգային լուծման այս աշնանը՝ փրկելու համար մեր երկիրը: Սա խնդրանք չէ, սա հրամայական է եւ իմ քաղաքացիական պահանջը»:

Հարցին, թե ՀՀԿ-ում կա՞ն առանձին թեւեւր եւ դա արդյոք կապ չունի՞ նրա հետ,մ թե ով կլինի Սերժ Սարգսյանի իրավահաջորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ով ինչ, բայց պարոն Սարգսյանը, որ նստած է այդ գահի վրա, դա իրեն չի պատկանում: Դրա համար իրավահաջորդի մասին խոսելը լրագրողական խաբուսիկ թեմա է: Թե իշխող կուսակցությունն ում կուզենա տեսնել՝ իրենց որոշելիքն է: Եթե ես ընտրված եմ եւ տակավին չեմ ծառայում, կամ ծառայում եմ հրապարակում, հաջորդ թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե նախագահը լինելու է երիտասարդ եւ հաստատ իրենցից չի լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031