Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ի բաժանորդները SMS-ի միջոցով կարող են վճարել ավտոկայանատեղերի համար

Սեպտեմբեր 03,2013 16:48

Այսուհետ Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են SMS-ի միջոցով վճարել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերի ժամանակավոր օգտագործման ժամավճարը:

Ուղարկելով կարճ հաղորդագրություն 1045 և 5045 համարներին և հաղորդագրության տեքստում լատինատառ և առանց բացատների նշելով իրենց ավտոմեքենայի պետհամարանիշը ՝ բաժանորդները համապատասխանաբար ձեռք կբերեն նախատեսված 1-ժամյա կամ 1-օրյա ավտոկայանատեղերի կտրոններ: Մեկ ժամվա ավտոկայանման թույլտվության արժեքն է 100, իսկ 1 օրվանը`   500 դրամ:

Վճարովի կայանման ժամկետի ավարտից 10 րոպե առաջ բաժանորդները կստանան հիշեցնող հաղորդագրություն, որտեղ բաժանորդին կառաջարկվի անհրաժեշտության դեպքում ձեռք բերել նոր կտրոն` կայանման ժամկետը ավելացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30