Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բազկամարտիկները նոր հաղթանակներ են տարել աշխարհի առաջնությունում

Սեպտեմբեր 11,2013 23:00

Լեհաստանի Գդինիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի առաջնությունում ութ մարզիկներով համալրված Հայաստանի հավաքականը 48 երկրների ներկայացուցիչների պայքարում նվաճել է 2- ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:

Մեծահասակների ձախ ձեռքով պայքարում երեւանցի Վլադիմիր Մնացականյանը (նկարում՝ աջից) մինչեւ 80 կգ քաշային կարգում հաղթել է բոլոր մրցակիցներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Ավագ թիմակցի հաջողությունը կրկնել է 21 տարեկանների պայքարին մասնակցող Աշոտ Ադամյանը, որը աջ ձեռքով հավասարը չի ունեցել մինչեւ 60 կգ քաշայինների պայքարում: Վլադիմիրն ու Աշոտը եզրափակիչներում հաղթել են Ադրբեջանի ուժեղագույն մարզիկներին: Աշոտը Գդինիայում մեկ արծաթի էլ արժանացել է ձախլիկների պայքարում: Արծաթե մեդալով է տուն վերադարձել նաեւ պատանիների (18 տարեկաններ) պայքարին մասնակցած մինչեւ 65 կգ քաշային Դավիթ Ստեփանյանը՝ ձախ ձեռքով:

Մինչեւ 100 կգ քաշային Արմեն Չապուխյանը (մեծահասակներ) եւ Դավիթ Ստեփանյանը (18 տարեկաններ, մինչեւ 65 կգ քաշային կարգ) բավարարվել են բրոնզե մեդալով:

ՀՀ բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացնում է, որ Վլադիմիր Մնացականյանն առաջին անգամ հանդես է եկել սովորականից բարձր քաշային կարգում: Մինչ այդ Վլադիմիրը մրցելույթներ ունենում էր մինչեւ 75 կգ քաշում: Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, մրցավարների կոպիտ սխալի հետեւանքով է Արմեն Չապուխյանը զրկվել չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից: Ու, չնայած, մեր պատվիրակության ղեկավարությունը բողոքարկել է, սակայն կազմակերպիչներն այն մերժել են:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30