Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Թորգոմյան. «Յուրաքանչյուր 25 տարին մեկ Հայաստանին պատերազմ է պետք, որ այդպես միավորվի»

Սեպտեմբեր 18,2013 22:57

«Արցախյան ազատամարտը դա ամբողջ հայ ազգի պատերազմն էր, ամբողջ աշխարհի դեմ պատերազմեցինք մենք. մեր դեմ կռվում էին թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ ռուսները, թե՛ Եվրոպան: Յուրաքանչյուր 25 տարին մեկ Հայաստանին պատերազմ է պետք, որ այդպես միավորվի»,- հայտարարեց հրամանատար Արամ Թորգոմյանը  սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարության Սպայի տանը տեղի ունեցած ազատամարտիկների ու երիտասարդների երրորդ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը ուներ «Ճանաչենք նրանց» խորագիրը, և նրա նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել ազատամարտիկների հետ և «Գևորգյան մարտարվեստի դպրոցում» մարտարվեստի վարպետ, արևելյան բժշկության մասնագետ Լևոն Մոսինյանի անվան սրահ բացելն էր: Միջոցառման ընթացքում մասնակից ազատամարտիկները երիտասարդների հետ կիսվեցին Արցախյան պատերազմի իրենց պատմություններով և պատասխանեցին նրանց հարցերին:

Ազատամարտիկ Սամվել Փափազյանը խորհուրդ տվեց երիտասարդներին լինել միասնական, լավ տիրապետել մարտարվեստներին.

«Այսօրվա բանակը 20 տարի առաջվա բանակը չէ. Ժամանակները փոխվել են, զենքի տեսակները փոխվել են՝ արդիականացել են, պետք է լավ տիրապետել ֆիզիկային, մաթեմատիկային, երկրաչափությանը, որպեսզի օգտագործենք ժամանակակից զենքեր»:

Մարտարվեստի վարպետ, արևելյան բժշկության մասնագետ Լևոն Մոսինյանը նշեց, որ չնայած չի եղել մարտի դաշտում, բայց եղել է միասնական բռունցքի մեջ.

«Մարտարվեստով զբաղվողը պետք է կարողանա, այնպիսի հնարքներ ստեղծել, պարապել և փոխանցել իր սաներին, որ օգտագործվի ռազմադաշտում, օրինակ՝ խրամատներում: Որովհետև այսօր այն ժամանակներն են, որ ձեռքն ու ոտքը կատարելագործելով չենք կարող զենքի դեմ պայքարել: Բայց միտքը, բնավորությունը, կամքը դաստիարակելով կարող ենք այնպես անել, որ նա իմանա զենքը երբ և ինչպես օգտագործել»:

Միջոցառման ընթացքում մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին հուշամեդալներով և պատվոգրերով:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30