Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. Պահանջում ենք ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին

Սեպտեմբեր 22,2013 18:03 Share

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

 

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի իբր թե Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել` Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար: Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ` Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է և համակարգում որևէ պաշտոն չի զբաղեցնում, ապա` նրան ճանաչելով` հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ: Մենք համոզված ենք, որ նրա նկատմամբ այդ սադրանքը պայմանավորված է վերջին ամիսների հասարակական ակտիվ գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք` բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա` մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է:

Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, ապա մենք` ներքո ստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին: Ռազմի դաշտում լինելով Լեոնիդ Ազգալդյանի ընկերը և նրա տեղակալը` նա միշտ աչքի է ընկել մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչև օրս քարոզում է օրինականություն և հայրենասիրություն: Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ: Պահանջում ենք ազատ արձակել Վ. Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը:

 

Ազատամարտիկների խորհուրդ 21.09.2013

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30