Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք». Արամ Թորգոմյան

Սեպտեմբեր 24,2013 23:59

«Այն առյուծ տղերքը, որոնք այսօր մեզ հետ չեն և նրանց հոգին թևածում է այսօր, այս սրահում Աշոտ Մանուկյանի հոգով ու շշնջում իր ողջ մնացած ընկերների ականջներին: Նրանք երթ ունեն շարունակելու, նրանք հողեր ունեն ազատագրելու: Եվ այդ տղերքը Աշոտ Մանուկյանի հոգով երդում են տվել, երդում է տվել նաև մեր ամբողջ հայ ժողովուրդը, որ երբեք չենք կանգնելու մինչև չկատարենք Աշոտ Մանուկյանի իղձերն ու նպատակներն՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը»,- հայտարարեց ազատագրական երգեր կատարող Ներսիկ Իսպիրյանը «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան հոբելյանին նվիրված «Հրամանատարի 55-րդ աշունը» համերգ հուշ-երեկոյին:

Համերգի ընթացքում հրամանատարին շնորհավորեցին իրենց կատարումներով շնորհավորեցին հայ երգի-երգչուհիներ, «Նուռ» պարային համույթը, իր պարով պապին ողջունեց նաև թոռնիկը՝ Աշոտ Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: 1990 թվականին կազմավորել է «Սասունցի Դավիթ» ջոկատը, որը մեծ դեր ունեցավ Արցախյան ազատամարտում:

Համերգի ընթացքում Աշոտ Մանուկյանի անունը կրող թիվ 93 դպրոցին տրվեց պատվոգիր և տեղի ունեցավ երգչուհի Անի Քրիստիի «Ինչպես արծիվ» երգի շնորհանդեսը:

«Առավոտ»-ի հետ զրուցում հրամանատար Արամ Թորգոմյանը իր հիացմունքը արտահայտեց. «Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք: Այդ ամբողջ զորահամերգը բխում էր զուտ հոգուց, ազգային գաղափարներից, հայ ֆիդայու մտքից: Աշոտ Մանուկյանը, իրոք, ամեն ինչ արել է, այսօրվա անկախ ու  խաղաղ պետության համար: Ցավոք սրտի, վաղամեռիկ դարձավ, կուզենայի, որ իր նմանները ողջ լինեին և տեսնեին, թե ինչ է կատարվում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30