Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կհրաժարվի՞ համաներումից

Հոկտեմբեր 04,2013 20:31

Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներն այսօր առավոտից սպասում էին պահեստազորի ձերբակալված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի հեռախոսազանգին՝ պարզելու, համաներումը նրա վրա տարածվե՞լ է, թե՝ ոչ: Փաստաբանն այսօր ողջ օրն անհասանելի է եղել:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը դեռ չի շտապում ասել, թե համաներման արդյունքում իրենց մարտական ընկերոջ ազատ արձակվելը իրենց կգոհացնի՞, թե՝ ոչ. «Այդ լուրջ հարցի մասին, եկեք եթեներով չխոսենք»:

Պարոն Մելիքբեկյանի կարծիքով, Վոլոդյա Ավետիսյանը կհրաժարվի համաներումից. «Որովհետեւ, եթե ես էլ լինեի, կհրաժարվեի եւ դեմ կլինեի այդ համաներմանը: Կստիպեի, որ ամբողջ քննությունը մինչեւ վերջ գնա եւ պարզվի՝ ինչի համար են ձերբակալել: Չէ՞ որ ամբողջ ժողովրդի մեջ խայտառակ են անում, հետո՝ ասեն դե համաներմամբ ազատվե՞ց: Եթե մարդուն ազատ են արձակում համաներմամբ, նշանակում է կնիքն իր վրա արդեն կա: Այդ դեպքում պետք է  հրապարակային ներողություն խնդրեն, բարոյական վնասի դիմաց  հատուցեն: Թե չէ՝ բոլորին էլ՝ «ապե, ապե», ասելով, կարող են տանել ու մեկ ժամ հետ ինչ-որ մեղադրանք ներկայացնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031