Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյանին գոհացնո՞ւմ է Մաքսային միությանը միանալու առնչությամբ ՀԱԿ-ի արձագանքը

Հոկտեմբեր 08,2013 12:06

Հատված ՀՀՇ հիմնադիր անդամ Երջանիկ Աբգարյանի հարցազրույցից:

– Ձեզ գոհացնո՞ւմ է այսօրվա ընդդիմության, մասնավորապես ՀԱԿ կուսակցության և նրա ղեկավարի արձագանքն այս որոշման առնչությամբ։

– Իսկ Ձեզ գոհացնո՞ւմ է Ձեր հարցը։ Ի դեպ, ես Ձեզ և Ձեր կեցվածքն ունեցողներին լավ եմ հասկանում, հոգու խորքում դուք շատ եք ուզում, որ ընդդիմությունը տա ու միանգամից ջարդուփշուր անի ավազակապետական այս վարչաբուրգը։ Ձեր բազմիցս կրկնվող դժգոհություններն արմատական ընդդիմությունից հենց այդ են վկայում, Դուք նրա մեջ եք տեսնում իրական ուժը, այլապես վաղուց ձեռ քաշած կլինեիք և Լևոնից, և ՀԱԿ-ից։

Եվս մի «ի դեպ», իսկ ինչո՞ւ ՍՍ-ի «որոշման» վերաբերյալ բացահայտորեն դրական արտահայտված կուսակցությունների և մասնավորապես ՀՅԴ-ի խայտառակ հայտարարության վերաբերյալ այդպես չեք «տաքացնում» հարցերը։ Հասկանում եմ՝ նրանց հետ հույսեր չեք կապում։

Ինչևէ, վերադառնալով Ձեր հարցին ասեմ. դա մարտավարությանը վերաբերող հարց է և ես, չիմանալով դրա ելակետերն ու նպատակադրությունը, խուսափում եմ, մեկ արձագանքի վրա հիմնվելով, այդ հարցին պատասխանելուց։ Ժամանակ է պետք դրա համար, մինչև հուշող այլ հանգամանքների ի հայտ գալը։

– Լեւոն Տեր-Պետրոսյանն այս առնչությամբ իր ելույթում միայն Սերժ Սարգսյանի «դրության» մասին խոսեց, ոչ մի խոսք չասաց որոշման դրական կամ բացասական հետևանքների մասին։ Արդարացվա՞ծ է Հայաստանի ընդդիմության լիդերի այսպիսի պահվածքը։

– Իշխանության հավակնություն ունեցող յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ ունենում է իր մարտավարությունը, որը հենվում է բազմաթիվ և բազմաբնույթ իրողությունների հաշվառման բազայի վրա։ Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի ներկայիս մարտավարության հիմունքներին և Ձեր այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Բոլոր պարագաներում ես կխուսափեի ընթացիկ մարտավարության գործնականությունը և «արդարացվածությունը» գնահատելով ելնելով դրան առնչվող մեկ կամ մի քանի դրվագից, որոնց հիմքում կարող են լինել բաներ, որոնց ես անտեղյակ եմ։ Կարծում եմ, որ քաղաքական մարտավարության և նրա առանձին դրսևորված բաղադրիչների գնահատականը կարելի է տալ միայն որոշակի փուլի ավարտից հետո։

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031