Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «ՀԱԿ-ի պասիվությունը կախված է ռուսամետ քաղաքական մոտեցումից». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2013 20:40

Այսօր Aravot.am-ը վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց ինչպե՞ս կմեկնաբանեք ընդդիմադիր դաշտի արձագանքը Մաքսային միություն մտնելու հայտարարության հետ կապված, մասնավորապես ՀԱԿ-ի մոտեցումները: Նա պատասխանեց. «Եկեք մի բան արձանագրենք, մեր ընդդիմության մի զգալի հատվածը միշտ շատ ռուսամետ դիրքերում է գտնվել եւ կարծում եմ, որ նույն ՀԱԿ-ի արձագանքի պասիվությունը, այս կամ այն հարցի չպատասխանելը հստակ կախված է ռուսամետ քաղաքական մոտեցումից»:

Մեր հարցին՝ այն քաղաքական գործիչները, ովքեր Մաքսային միությանը կողմ են արտահայտվում, կարո՞ղ ենք ասել, որ Պուտինից թագ են սպասում՝  նա պատասխանեց. «Չգիտեմ ինչ են սպասում, բայց մի բան ակնհայտ է՝ մեր քաղաքական-հասարակական կյանքի մի զգալի հատվածն իրոք պրոռուսական է: Դա նրանք չեն էլ թաքցնում: Ես կարծում եմ, դրանով նրանք իշխանություններից առանձնապես չեն տարբերվում»:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ ինքը Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ հանդիպել եւ զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ եւ հույս ունի, որ կգտնեն ինչ-որ լուծումներ: Մեր հարցին՝ այդ խորհրդակցությունների շարքն արդեն ժամանակավրեպ չէ՞՝ նա պատասխանեց. «Կյանքը շարունակվում է: Եկեք մի բան նկատի ունենանք, որ դադար չկա կյանքում: Քաղաքական գործունեությունը մեկ օրվա կամ մեկ հարցի շուրջ չի: Պրոցեսներ են, կընթանան եւ ինչ-որ հարթություն կգտնենք, որտեղ կանգնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ,,Քաղաքական բոմժ,, ,,Սերժի հաճախորդ,, քաղաքական բնութագրականները հայաստանյան քաղաքական բնագավռում վաղուց հաստատված ու կյանքով ապացուցված կատեգորիաներ են…Իհարկե,բոմժերն ու իրական մարմնավաճառները կարող են իրենց դրանց հետ համեմատելուց վիրավորվեն,բայց թող ներողամիտ լինեն…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031