Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Խմբից դուրս գալու չնչին շանս ունենք եւ դա պետք է օգտագործենք»

Հոկտեմբեր 10,2013 14:21 Share

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարեւորեց հանդիպման արդյունքը:

Նրա խոսքերով, բուլղարացիները խաղում են գրեթե առանց կորուստների: Ագրեսիվ եւ բարձր մոտիվացիա ունեցող թիմ է:

Անդրադառնալով թիմերի առաջին հանդիպմանը` գլխավոր մարզիչը նշեց, որ մեր տղաները տրվեցին սադրանքներին: «Վերջին օրերին լսում եմ, որ ագրեսիվ մտադրություններ կան: Մենք տղաներին փորձում ենք կենտրոնացնել խաղի վրա: Մեզ համար կարեւորը լինելու է հաշիվը եւ ուրիշ ոչինչ: Ավելորդ բաները մեզ կխանգարեն», – ասաց գլխավոր մարզիչը եւ թվարկեց եւս մի քանի պատճառ, որոնք մոտիվացնում են Հայաստանի հավաքականին:

Մենք խմբից դուրս գալու չնչին շանս ունենք եւ պետք է դա օգտագործենք:

Սա ընտրական խաղ է, որում պետք է ձգտենք հաղթել:

Մենք Հայաստանում հաղթանակ չենք տոնել:

Վարկանիշի խնդիր կա: Հաջորդ վիճակահանությունից առաջ Հայաստանը 4-րդ զամբյուղում է եւ առաջիկա խաղերում հաջող հանդես գալու դեպքում կբարձրանանք 3-րդ զամբյուղ:

Խոսելով հրավիրված ֆուտբոլիստների պատրաստվածության մասին` գլխավոր մարզիչը նշեց, որ հրավիրվել են 20 ֆուտբոլիստներ, Արթուր Եդիգարյանը դեղին քարտ ունի եւ խաղին չի մասնակցելու, Կառլեն Մկրտչյանը Դանիայի հետ հանդիպումից հետո խաղային շատ քիչ ժամաքանակ է ունեցել, սակայն ֆունկցիոնալ վիճակը բավարար է, իսկ Ռոման Բերեզովսկին առաջին մարզումներից հետո այնքան էլ լավ չէր, սակայն վերջին մարզումը ցույց տվեց, որ նա 100 տոկոսով պատրաստ է խաղին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031