Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի գործազուրկները կկարողանա՞ն աշխատանք գտնել վաղը կայանալիք աշխատանքի տոնավաճառում

Հոկտեմբեր 10,2013 15:55 Share

Վաղը Սյունիքի մարզում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մարզի աշխատանք փնտրող բնակիչների համար կազմակերպելու է աշխատանքի տոնավաճառ, որին աջակցում է նաեւ Սյունիքի մարզպետարանը:

Կապանի մշակույթի կենտրոնում կայանալիք աշխատանքի տոնավաճառի ընթացքում մարզկենտրոն ժամանած մարզի տարբեր տարածաշրջանների շուրջ 45 գործատու կներկայացնի առնվազն 260 թափուր աշխատատեղ, որից 214-ն առկա է: Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ մարզում գործազրկության մակարդակը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Սյունիքում գրանցված է 5412 աշխատանք փնտրող, որից 4304-ն ունի գործազուրկի կարգավիճակ: «Գործազուրկների 65 տոկոսից ավելին 30-50 տարեկան կանայք են, որոնց հիմնականում չի հաջողվում աշխատանք գտնել ցածր որակավորման պատճառով: Գործազրկության մակարդակը մարզում նախորդ տարվա համեմատ նվազել է, դա պայմանավորված է արտագաղթով եւ որոշ չափով՝ նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Վաղվա միջոցառման նպատակն է՝ կազմակերպել աշխատանք փնտրող քաղաքացիների եւ գործատուների անմիջական հանդիպում, որի ընթացքում աշխատանք փնտրողը կգտնի հարմար աշխատանք, իսկ գործատուն՝ համապատասխան կրթություն եւ որակավորում ունեցող մասնագետի»,- ասաց Ռուբեն Պողոսյանը:

Կհաջողվի՞ սյունեցի գործազուրկներին վաղվա տոնավաճառի ընթացքում գտնել իրենց մասնագիտությանը կամ որակավորմանը համապատասխան աշխատանք, պարզ կդառնա տոնավաճառի արդյունքների ամփոփումից հետո: Սակայն, նմանատիպ միջոցառումների ժամանակ, շատերը թերեւս հեռացել են առանց հարմար աշխատանք գտնելու:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031