«Թե ինքը կչարչարվի, չի չարչարվի, սրբի նման կչարչարվի, թե՞ ոչ, իր գործն է»,-Aravot.am-ի հարցին` «Նախախորհրդարանի ակտիվիստները, որոնք հաճախ են լինում «Ծածկած շուկայի» տարածքում Սամվել Ալեքսանյանին տեսե՞լ են շուկայի նկուղներում սրբերի պես չարչարվելիս, ինչպես պնդում էր երեկ շուկայի տարածքում հայտնված կանանցից մեկը, այսպես պատասխանեց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Այնուհետև նշեց, թե այդ թեման իրենց առանձնապես չի հուզում, քանի որ իրենք ունեն կոնկրետ խնդիր ու հավելեց. «Այդ տիկինը, որը աստվածաբանական թեմաներով էր հանդես գալիս, իրեն պիտի դիմել այդ հարցերով, քանի որ ինքն է դրա մասնագետը: Դա մեզ այս պարագայում քիչ է հետաքրքրում: Մեր պահանջը հստակ է. թող Սամվել Ալեքսանյանը չարչարվի, վերականգնի այդ հուշարձանն իր նախնական տեսքով: Իսկ թե ինչպես է չարչարվելու, ինքը թող որոշի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































