Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

Հոկտեմբեր 11,2013 21:57

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային խորհրդաժողովի մասնակից Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները:

ynduneluciun_1

Ողջունելով  հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ձեր ներկայությունն արդեն իսկ խոսուն արժեվորումն է մեր հանդեպ ունեցած ձեր  հարգանքի  ու  վստահության, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ավանդույթի համաձայն այս օրերին Երևանը տոնում է իր ծննդյան տարեդարձը, որը մեզանում իսկական համաժողովրդական տոնախմբության է վերածվում։ Իսկ  ցանկացած  տոն, առավել  ևս  ծննդյան  տոնը, կրկնակի ուրախ ու հիշարժան է դառնում, երբ այն նշվում է լավ բարեկամների, այս պարագայում հենց ձեզ հետ։ Ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ Երևանը բազմաթիվ հաջողություներ է գրանցել նաև մեր բարեկամ  ու  գործընկեր քաղաքների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործակցության արդյունքում: Վստահ եմ, որ այսուհետ էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր միջև առկա բարեկամական ու գործընկերային կապերը և «Էրեբունի-Երևանի» արդեն հաջորդ ծննդյան օրը մենք կդիմավորենք նորանոր ձեռքբերումներով ու գործակցության  նոր  ծրագրերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ Երևան ժամանած հյուրերը այս օրերին կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031