Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի մաքուր Երևան». քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

Հոկտեմբեր 12,2013 13:48

«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է «Ավելի մաքուր Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:

Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ  ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները:

Մասնավորապես, նեկայացվել են էլեկտրոնային չվացուցակի  համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը և այլ հետաքրքիր ցուցանմուշներ:

Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաև՝ օտարերկրացի հյուրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031