Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ազգային գաղափարախոսության և բարոյականության ակունքները. ուսանելի հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբեր 17,2013 19:30

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր՝ «Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում»:

Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ «Մենք պարտավոր ենք լինել ամենակազմակերպվածը, որովհետեւ մենք կանգնած ենք քաղաքացու կողքին, արդարության կողքին»: Նշելով, որ մեր ազգային գաղափարախոսությունը հիմնված է հավատքի վրա, Բաբկեն Վարդանյանն ընդգծեց՝ պետք է մարդու մեջ բարձրանա ներքին որակը, հոգեւոր որակը, բարոյական որակը, ինչն իր հերթին կտանի համապատասխան կենցաղավարության: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հայ ազգի, Հայաստանի եւ հայոց պետության բոլոր խնդիրների արագ ու ամբողջական լուծման միակ ճանապարհը քրիստոնեական կյանքով ապրելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ազգային վերածնունդ, հայրենիքի վերակերտում եւ պետականության ամրապնդում՝ Աստծո հավատքով, դրանից բխող եւ դրա վրա հիմնված ազգային գաղափարախոսությամբ ու բարոյականությամբ: Մեր նախնիները տվել են մեզ արժանավոր ապրելու, հարատեւելու բանալին. դա հավատքն է՝ այս գաղափարն էր հանդիպման առանցքը:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ տաղանդավոր դեմագոգներ են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031