Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերանդիով» հնձելու են իշխանություններին․ վստահեցնում է Սուրեն Սարգսյանը

Հոկտեմբեր 17,2013 22:04

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր ազատամարտիկների հավաքի ժամանակ ասաց, որ «գերանդիով» հնձելու են Հայաստանի իշխանություններին,  եթե չաշխատեն ժողովրդի համար:

«էս Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի հայերին ասում է, որ Հայաստանի Ազգային ժողովն ամեն ինչ անելու է, որ եվրոպական արժեքները բարձր պահվեն, չգիտենք՝ լանք, թե խնդանք: Ո՞վ պիտի բարձր պահի, Հովիկ Աբրահամյա՞նն ու էս Ազգային ժողով՞ը: Ով դառնում է պաշտոնյա, իկ-երը հանում են անուններից, Սուրիկը՝ Սուրեն է դառնում և այլն: Ես ուզում եմ հասկանալ, որ էդ իկ-երը փոխում են, մա՞րդ են դառնում, էություններդ փոխեք, եթե կա»,- ասաց պարոն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, պետք է պայքարել եւ արդյունքները տեսանելի կլինեն. «Ոչ մի աղվես, շուն, կատու, մուկ  մեզ համար նշանակություն չունի: Նշանակություն ունի ձեր կամքը: Ասեք աղվես կբռնենք, կասեք մուկ կսատկացնենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ազատամարտիկների այս (դեռ սկսվող) պայքարը սկի էլ փոքր բան չէ. դրա համար են օլիգարխային իշխանությունները սկսել ոտ ու ձեռ ընկնել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031