Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւը պաշտպանության նոր նախարար է նշանակել

Հոկտեմբեր 22,2013 21:19

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ երկրի  պաշտպանության նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը: Նա այդ պաշտոնում փոխարինել է  երկար տարիներ աշխատած  Սաֆար Աբիեւին:  Զաքիր Հասանովը մինչ այդ եղել է Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը:

Նշենք, որ Ս.  Աբիեւը  Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարի հետ առանձնազրույցի ժամանակ դժգոհել էր Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին  կայացած  նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականից, ինչը դարձել էր դիվանագիտական սկանդալի պատճառ:

Իլհամ Ալիեւի կողմից հաստատված կառավարության նոր կազմում փոխվել է նաեւ  աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031