Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Վազգեն Խաչիկյանին «թանգարանային էքսպոնատ սարքել»

Նոյեմբեր 11,2013 15:41 Share

Ազգային ժողովը քննարկում է նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի հարցը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունը, ում պաշտոնանկության մասին ամիսներ շարունակ խոսվում էր: Պատճառը` Զաքարյանի ղեկավարած մարմնի հայտնաբերած բյուջետային չարաշահումների մասին փաստերն էին, որոնք, իբրեւ նախագահի սրտովն այդքան էլ չեն եղել: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անհրաժեշտ ՎՊ-ին բացահայտումները վերջնական ավարտին հասցնելու համար: «Բոլորիս համար ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, ինչ-որ մի օղակում այնուհանդերձ դա ընդհատվում է: Պատասխանատվության են ենթարկվում մանր պաշտոնյաները: Հիմա դուք օրինակ կբերեք Խաչիկյանին, բայց Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ: Ի՞նչ գործիքներ են պակասում Վերահսկիչ պալատին, որ կարողանա գործընթացը մինչև վերջ հասցնել, բռնել իրական գանձագողերի ձեռքը, ոչ թե նրանց, ովքեր կատարողներ են եղել»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը: Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց, որ աշխատում են նշված գործընթացները վերջնական տրամաբանությանը հասցնելու ուղղությամբ: Ըստ նրա, եթե կա որոշակի բացահայտում, կա մեկ ճանապարհ՝ դա դատական իշխանություններին դիմելն է. «Այս ճանապարհն է, նոր մոտեցում, նոր գործիք, ցավոք սրտի, էս պահին առաջարկել չենք կարող»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց այն, որ բոլորն ականատես եղան, թե կառավարությունն ինչպես արձագանքեց ՎՊ վերջին բացահայտումներին. «Ձեր վերջին փաստերը նրանք համարեցին ուղեղի մորմոք: Էլի լինելու են բացահայտումներ, բայց ինչ-որ մի օղակում դրանք ընդհատվելու են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930