Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի որդուն հետեւում է մգեցված ապակիներով սեւ մեքենան

Նոյեմբեր 12,2013 21:04

News.am. «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանին արդեն չորս օր է՝ հետեւում է «Մերսեդես» մակնիշի մգեցված ապակիներով սեւ մեքենան:

«Նոյեմբերի 8-ին տեսել եմ այդ մեքենան, նոյեմբերի 9-ին էլ, որ իջնում էի Օպերա, կրկին տեսա էդ մեքենան, սկսեցի քայլել, էլի հետեւիցս եկավ, ու երեկ էլ եմ տեսել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 14-ամյա Շահեն Հարությունյանը:

Շահենն ասաց, որ մեքենայի համարանիշը չի հիշում. «Նոյեմբերի 11-ի երեկոյան 7։30 պարապմունքի գնալիս նկատեցի այդ մեքենան, սկսեցի արագ քայլել, այդ ավտոմեքենան էլ սկսեց արագ գալ, սկսեցի վազել, ավտոմեքենան ավելի արագացավ, զանգեցի ընկերներիս, ինձ ընդառաջ եկան, հետո արդեն տեսանք, որ մեքենան էլ չկա»:

Մանրամասները՝ News.am-ի կայքում:

Տեսանյութը՝  News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930