Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավսկու անվան թատրոնը հանդես է եկել մոսկովյան բեմում

Նոյեմբեր 29,2013 18:53

 

 

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի մշակութային ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրել է «Ամենը վաճառքի»  ներկայացումը:

Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնի խաղին ռուս հանդիսատեսը ծանոթ է վաղուց, և երևանյան արտիստների բեմելն իսկապես սպասված իրադարձություն էր մոսկովյան թատերական կյանքում:

Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը սիրո խճճված մի պատմություն է, որը կոմեդիան վերածում է տրագիկոմեդիայի: Թատերագետների հավասtմամբ 19-րդ դարավերջին գրված պիեսն այսօր էլ չի կորցրել  իր թեմատիկ արդիականությունը:

Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ողջույնի իր խոսքում նշել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը ևս մեկ լավ հնարավորություն էր ամրապնդելու երկու մայրաքաղաքների միջմշակութային կապերն ու միաժամանակ քննարկելու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Ներկայացման ավարտին ռուս հանդիսատեսները հիացմունքով նշել են, որ Երևանի թատրոնի լավագույն ավանդույթները մնում են անփոփոխ, և ցանկություն են հայտնել ռուսական բեմերում ավելի հաճախ տեսնել երևանյան թատերախմբերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930