Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ քաղաքական իմաստով․ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն․ «Նրանք, ովքեր մեկից ավելի ձայն ունեն, իմ դասակարգային թշնամիներն են։ Այդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական պարտավորությունն է։ Եթե որևէ մեկն ասի, թե ինքը 25 ձայն ունի կամ նման մի բան, ես կգնամ այդ մարդու հետևից՝ լինի դա իրավապահների, թե քաղաքական գործիքների միջոցով։ Այդ մարդկանց նկատմամբ տեղի կունենա հոկտեմբերյան մեծ հեղափոխություն. քաղաքական տեսանկյունից մենք նրանց կջախջախենք, նրանք պետք է արմատախիլ արվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































