Լրահոս
Օրվա լրահոսը

Սայաթ-Նովայի հոբելյանը կնշվի մինչև 2022 թվականը

Դեկտեմբեր 09,2013 19:15

«2013 թվականը հագեցած էր Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներով»,- «Ուրբաթ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության հիմնադիր Թովմաս Պողոսյանը` ամփոփելով մեծ աշուղի 300-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:

Նրա փոխանցմամբ՝ Սայաթ-Նովայի հոբելյանը կնշվի մինչև 2022 թվականը, որովհետև նրա ծննդյան տարեթիվը հստակ չէ:

Անդրադառնալով այս տարի անցկացված միջոցառումներին՝ Թ. Պողոսյանն ասաց, որ համերգ-դասախոսություններ են ունեցել Հայաստանի չորս դպրոցներում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Հայաստանում և Թբիլիսիում նշել են Վարդատոնը: «Բայց ինձ համար առանձնապես հիշարժան է Կրեմլի համերգը, որը ուղիղ եթերով հեռարձակվեց մոտ 72 երկրում»,- հավելեց Թ. Պողոսյանը:

Աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում նա մեծ ձեռքբերում համարեց «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» ժողովածուի հրատարակությունը, որում ընդգրկված են 50 աշուղների 60 երգեր:

ՀՀ ժողովրդական արտիստը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին կկայանա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփող համերգ, որի շրջանակներում նաև աշուղ կձեռնադրվի Նազելի Գրիգորյանը՝ աշուղ Նազելին, որն արդեն մեկ տասնամյակից ավելի համագործակցում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի հետ: Թ. Պողոսյանի խոսքով՝ մեզանում բավականին վաղուց աշուղի ձեռնադրման արարողություն չի եղել:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031