Հատված Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Մանուկյան, համաձա՞յն եք այն գնահատականին, որ երեկվա երթը աննախադեպ էր իր «բազմազանության» առումով, այսինքն, որ նախկինում նման տարբեր նախաձեռնությունների եւ ուժերի ներկայացուցիչներ միասին նույն դրոշների տակ չէին կանզնել։
– Քանի որ երկար ժամանակ այսպիսի միջոցառում չէր եղել, սա մի տեսակ թեստ էր, քննություն էր։ Այդ առումով, իհարկե, լավ էր, շատ լավ էր։ Ես կարծում եմ՝ հուսադրող պահը շատ էր եւ մեզ ցույց է տալիս, որ առաջիկա միջոցառումներին մենք կարող ենք ավելի շատ մարդ հավաքել, ավելի հզոր միջոցառում անել։ Ինձ շատ ուրախացրեց, որ երթին ներկա էին բողոքող բոլոր շերտերի, նախաձեռնությունների ներկայացուցիչները։ Բայց եկել էին միայն ներկայացուցիչները, ոչ թե բոլոր բողոքողները։ Կար դրական տրամադրություն, էներգետիկան լավն էր։
Մի խոսրով, տարին փակեցինք այսպիսի հաջող, դրական միջոցառմամբ, եւ շատ-շատ չարախոսների բերանը փակվեց։ Բոլոր այն պրոյեկտները, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք փորձում էին Հայ ազգային կոնգրեսը խարխլել, ընդդիմությանը վարկաբեկել՝ ձախողվեցին։ Այդ առումով սա աննախադեպ էր եւ հուսադրող, որ հաջորդ բողոքի միջոցառումներին ավելի շատ մարդիկ կլինեն։
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































