Լրահոս
Օրվա լրահոսը

COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ

Հոկտեմբեր 29,2026 19:44 Share
Աջակցեք aravot.am-ին

🌿 «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային տաղավարում կայացել է «Կենսաբազմազանության թվային վահան. վերաիմաստավորելով բնապահպանական վերահսկողությունը Հայաստանում» խորագրով միջոցառումը։

🎤 Միջոցառման ընթացքում ներկայացվել են բնապահպանական վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման Հայաստանի փորձը և դրանց դերը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ռիսկերի գնահատման ու իրավախախտումների կանխարգելման գործում։

🤝 Միջոցառման նպատակն էր ներկայացնել ոլորտի արդիականացման ուղղությամբ Հայաստանի փորձը և խթանել միջազգային համագործակցությունը թվային տեխնոլոգիաների կիրառման ու կենսաբազմազանության պահպանության ուղղություններով։

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031