Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

Նոյեմբեր 09,2026 23:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև շփումները շարունակվում են, չնայած հոկտեմբերին երկու երկրների միջև առկա տարաձայնություններին։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին Էրդողանը մեկնել էր Շուշի` մասնակցելու Ադրբեջանի «Հաղթանակի օրվան» նվիրված միջոցառումներին։

Հանդիպման ավարտին Ալիևը հայտարարել է, որ այսօր կմասնակցի Անթալիայում կայանալիք COP31 կլիմայական համաժողովին։

Այս հայտարարությունը մեկնաբանվել է որպես Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության ավարտի նշան։ Ճգնաժամից հետո Ալիևը չէր մասնակցել Անկարայում կազմակերպված միջոցառմանը՝ փոխարենը պատվիրակելով արտգործնախարարին։

Շուշիում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։

Էրդողան ամուսինները միջոցառման շրջանակում նաև հիշատակի լուսանկար են արել զինվորական պաշտոնյաների հետ։

Ադրբեջանում նախատեսված հանդիպումներն ավարտելուց հետոԷրդողանը մեկնել է Թուրքիա։

Թուրքական ընդդիմադիր «Kronos» լրատվակայքը թեմայի վերաբերյալ հրապարակումը վերնագրել է հետևյալ կերպ․ «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»։

 

Աղբյուր՝ Ermeni Haber/ Kronos

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել