Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները

Փետրվար 05,2014 16:12

Փետրվարի 5-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ տեղի ունեցավ «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում  եռամյա ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփումը:

Տարիներ շարունակ աշխատանքային միգրացիան հանդիսացել է Հայաստանում ընտանիքների և համայնքների աղքատության, ինչպես նաև գործազրկության հետևանքով առաջացած այլ խնդիրների արդյունք: Այսուամենայնիվ, աշխատանքային միգրացիայի բացասական հետևանքները ընտանիքների, մասնավորապես երեխաների ու կանանց նկատմամբ նշանակալի են եղել՝ ընդգրկելով այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ հոգեբանական խնդիրները, սեռավարակները, առողջապահական ու կրթական խնդիրները, ինչպես նաև երեխաների հանդեպ պատշաճ խնամքի պակասը:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում  ծրագիրը նպատակ ունի նվազեցնելու Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայությունների մատուցման և միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով՝ հանուն իրենց համայնքների զարգացման:

Ծրագրի իրականացման առաջին տարում 4 թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են անհրաժեշտ կարողություններ և ռեսուրսներ՝ միգրանտների ընտանիքների կարիքները բացահայտելու, գնահատելու և արձագանքելու համար, որի արդյունքում մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Թիրախային մարզերում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ու նորաստեղծ ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնները համալրվել են համակարգչային սարքավորումներով: Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչ ստացել է անհրաժեշտ կարողություններ՝ մշակելու և իրականացնելու առնվազն 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր: Սոցիալական ոլորտի՝ առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ծառայությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը բարելավելու նպատակով մեկնարկել են հայեցակարգի մշակման աշխատանքներ, ինչը հետագայում հիմք կհանդիսանա համապատասխան օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև միգրանտ ընտանիքների խնդիրների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և ուղղորդման ընթացակարգերի ներդրման համար: Իրականացվել է նաև սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն և այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Առաջիկա տարում նախատեսվում է չորս թիրախային մարզերում առնվազն 190 բժիշկների և առնվազն 380 միգրանտների ընտանիքների համապատասխան ուսուցում խնամք կազմակերպելու մասին, ինչպես նաև հանրային իրազեկման արշավների անցկացում: Բացի այդ, թիրախային մարզերում կստեղծվեն չորս մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել և ամրապնդել համայնքների և Սփյուռքի կազմակերպությունների հետ կապը՝ նպաստելով թիրախային մարզերի զարգացմանը:

Մոտ մեկ միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012թ. դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015թ. դեկտեմբերի 21-ին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728