Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խփում է ֆերմերների գործին. «Ա1+»

Փետրվար 06,2014 13:01

Ֆերմերներն այսուհետ իրենց ջերմոցները կարող են ջեռուցել այլընտրանքային ձեւերով։

Հայ գիտնականները նոր կաթսա են ստեղծել, որը բացի գազից, վառում է ամեն ինչ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը։

«Աղբ էլ է վառում։ Աղբի մեքենան կարելի է կանգնեցնել եւ մեջը ինչ-որ կա՝ դնել ու վառել։ Կաթսաները թանկ չեն։ Հաջորդ շաբաթ կփորձարկենք, եթե նորմալ եղավ՝ կսկսենք օգտագործել։ Գազից շատ ավելի էժան կլինի»,-ասաց պարոն Գեւորգյանը։

Ջերմոցային ասոցիացիայի նախագահը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կործանվում են։

«Երեկ գնացել էինք մի քանի ջերմոցներ, ահավոր վիճակ է։ Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկի հոր ջերմատուն ենք այցելել։ Պատմում է, որ ջեռուցման սեզոնը սկսելուն պես գազի հաշվիչները երեք անգամ հանել-տարել են, ինչ-որ գործողություններ են արել եւ հետ բերել։ Ասում է, որ մենակ մեկ օրում 30 հազար դրամ ավելի շատ գազի գումար է մուծել, հաշվիչը շատ արագ է աշխատում»,-ասում է պարոն Գեւորգյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728