Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք մեր երկիրը գրավի տակ դնում». հարցեր Սերժ Սարգսյանին. «Ա1+»

Փետրվար 17,2014 16:25

«Նաիրիտ» գործարանի հետագա գործունեությամբ մտահոգ ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանի փետրվարի 15-ին ասված խոսքերին: Դրանք մասնավորապես հետեւյալն էին.

«Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք, անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցումը, գոնե նախագծահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, եւ հնարավորության դեպքում հին «Նաիրիտի» գործարկում: Սա եւս շատ մեծ հնարավորություն է ընձեռում մեզ»:

Արտաշես Ավետիսյանը մի քանի հարց է բարձրացնում. «Ինչպե՞ս կարող եք բացատրել 15 ամսվա կուտակված աշխատակիցների աշխատավարձերը:

Ինչպե՞ս կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ 2010 թվականից աշխատակիցները որեւիցե պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել ձեր կողմից այդ խնդրում և ստիպված են պահանջատեր լինել իրենց աշխատանքի համար:

Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն հանգամանքը, որ աշխատակիցների նկատմամբ իրականացվում են աշխատանքային օրենսգրքի խախտումներ` 198 հոդվածի 1-ին մասով:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728