ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Խաղաղությունը, որին ձգտում էր ՀՀ երրորդ նախագահը բացի արժանապատվությունից ու կայունությունից ուներ մեկ կարևոր ու պարտադիր բաղադրիչ ևս` դա ներառականությունն էր։
Սերժ Սարգսյանն իրավամբ ու բարոյապես իրեն համարում էր նաև իրեն չընտրած կամ քաղաքականապես իրեն հակոտնյա մարդկանց ու ուժերի առաջնորդը ևս, ուստի հենց դրանում էր Հայաստանի բանակցային ուժը։
Այսօր…
Կարդացեք նաև
Իշխանությունն իրեն օտարել է իր հետ տարակարծիք մարդկանցից կամ ուժերից ու սրանում է Հայաստանի ներկա դժբախտությունն և սա է պատճառը, որ խաղաղության նմանվող որևէ փաստաթղթի հասնելու մարմաջով, հակված է ցանկացած զիջման, իսկ իրեն չընտրած քաղաքացիների հալածանքը համարում է դրա ձեռք բերման հիմնական գրավականը։
Ալիևյան հորջորջմամբ «Մեծ քեռիներ» պիտակված մինսկյան եռնախագահությունը հենց սարգսյանական դիվանագիտությանն ու անսասան հայրենատիրությանն էր պարտական արդարությունը պաշտպանելու իր առաքելությանը հավատարմությունը։



















































