Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվոգրեր` եզդիների ազգային տոնի կապակցությամբ

Փետրվար 21,2014 16:19

Եզդիների ազգային տոնի` «Խըդըրնավիի» կապակցությամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ընդունել է երևանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ազգությամբ եզդի հինգ ուսանողների և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին:

Ազգային տոնի առիթով շնորհավորելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Արայիկ Քոթանջյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո: Քաղաքապետի խորհրդականը հիշեցրել է, որ Երևանի ավագանու անդամների թվում է նաև ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը, ով ակտիվորեն բարձրացնում է եզդիական համայնքի առջև ծառացած խնդիրները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկաները քաղաքապետի խորհրդականին խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց ողջույններն ու երախտագիտությունը`եզդիական համայնքին մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հանդիպմանը ներկա հինգ ուսանողները ուսման մեջ առաջադիմության և համայնքում ակտիվ ազգապահպան գործունեության համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728