Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում 37 անտառապահից միայն 10-ը ձի ունի, մյուսները հիմնականում ոտքով են հսկում անտառը

Մարտ 07,2014 21:38

Կապանի անտառտնտեսության աշխատակիցներն ամբողջ ձմռան ընթացքում հայտնաբերել են ապօրինի ծառահատման ընդամենը երկու դեպք: Նույնքան դեպք էլ գրանցվել էր նախորդող ձմռանը: Անտառխախտման դեպքերը, ըստ  «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանի,  հիմնականում  գրանցվում են Շիկահողի արգելոցի հարակից անտառային տարածքներում, որտեղ բնակիչներին արգելվում է արգելոցի տարածք մուտք գործել: «Ապօրինի խախտումների հիմնական  պատճառն այն է, որ պետության կողմից  տրամադրվող անվճար թափուկը հավաքելու համար  բնակիչները չեն գնում անտառի խորքը, այլ նախընտրում են գյուղի ճանապարհամերձ անտառային հատվածից վառելափայտի հոգսը հոգալ եւ պատժվում են»,- մեզ հետ զրույցում ասաց Գարիկ Միրզոյանը:

garik-mirzoyan

Զրուցակցիս խոսքով՝ իրենք կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել, բոլոր 31 գյուղական համայնքներին ու Կապանի բանավաններին համապատասխան գրություններ են ուղարկել եւ իրազեկել են, թե անտառից օգտվելու, որ դեպքերում են բնակիչների նկատմամբ պատիժներ կիրառվելու: Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ կա  38 հազար 253 հա տարածք, որից 38 հազար 82 հա անտառծածկ է: Կառույցում աշխատում է 37 անտառապահ եւ 6 անտառապետ:

Ինչպես տեղեկացանք՝ անտառտնտեսությունում աշխատող 37 անտառապահից միայն 10-ը ձի ունի, իսկ մյուսները մոտ 1000 հա  տարածքը ստիպված են լինում հսկել հիմնականում ոտքով: Իսկ մեր այն հարցին, թե որքանո՞վ է հաջողվում  անտառապահին այդ հսկայական տարածքում լիարժեք  իրականացնել հսկումը՝ այն էլ ոտքով եւ կանխել ապօրինի ծառահատման դեպքերը, անտառտնտեսության պետը պատասխանեց, որ անտառապահներին հրահանգված է հնարավորինս խիստ հսկողություն իրականացնել եւ զգոն լինել: Վերջինս վստահեցրեց, որ չհայտնաբերված անտառխախտման դեպքեր իրենց մոտ չեն եղել եւ հավելեց, որ  2013թ.-ի հուլիսից մինչեւ օրս՝ իր ղեկավարման ժամանակահատվածում, նաեւ որսագողության դեպքեր չեն գրանցվել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31