Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «ԲՀԿ-ի քննարկումներն ուշացած են, բայց ուշ լինի՝ նուշ լինի»

Մարտ 13,2014 13:26

«ԲՀԿ-ի քննարկումները մի քիչ ուշացած են, բայց ուշ լինի՝ նուշ լինի: Երկիրը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, այնպես որ այդ հանդիպումները հույժ կարեւոր են»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քննարկումների շարքի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ-ի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ այդ քննարկումներից հետո ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը  միանան ԲՀԿ-ին: Մեր հարցին՝ Դուք նման բան բացառո՞ւմ եք՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց.. «Որպես կանոն, նրանք հակադարձելու ոչ մի բան չունեն եւ մնացել է ինչ-որ մի բան կռվախնձոր սարքել: Մարտնչող նժդեհականները դրա փոխարեն ավելի լավ է ասեն, թե ինչ են անում՝ տնտեսությունը վերականգնելու համար, ավելի լավ կլինի իրենք դրանով զբաղվեն»:

Նման խորհրդակցություններ, քննարկումներ տարբեր ուժերի հետ լինում են, բայց դրանք, որպես կանոն, ոչ մի բանի չեն հանգեցնում: Հարցին, թե այս հանդիպումներն ինչո՞վ են բացառիկ՝ պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Դրանք չեն հանգեցրել ոչ մի բանի ինչ-որ մի ժամանակահատվածում, բայց առանց այդ հանդիպումների առաջընթաց լիներ չի կարող: Ես միտված չեմ նրան, որ 4 կուսակցություններն էլ, որոնք այսօր աշխատում են միմյանց հետ, մինչեւ վերջ 4 էլ կմնան: Խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ այսօր ցանկացած հանդիպում պետք է ողջունել, որը միտված է մեր երկիրն այս վիճակից հանելուն»:

Տարբեր քաղաքական ուժերի նպատակները տարբեր են: ՀԱԿ-ն ուզում  է իշխանափոխություն, ԲՀԿ-ն այդ մասին դեռ ոչինչ չի ասել: Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն այս ընդդիմադիր ուժերին օգտագործի՝ զուտ իր նպատակին հասնելու՝ կառավարությունը փոխելու համար՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ ուժերն այնքան միամիտ են, որ նրանցից ցանկացածն օգտագործվի մեկ ուրիշի կողմից: Հետեւաբար ես չեմ համարում, որ նման բան կա: Ուղղակի սպասենք, համբերությամբ զինվենք եւ տեսնենք, թե ինչով են ավարտվելու այս դեբատները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31