Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոչխարների ձախողված գողություն` զարգացումներով

Մարտ 18,2014 14:26

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել 1944 թ. ծնված Հայկազ Ի.-ն և հաղորդում տվել, որ 1968 թ. ծնված Վիտալի Ա.-ն կոտրել է Ոսկեվազ գյուղում գտնվող իր անասնագոմի դռան փականը, մտել ներս և երեք ոչխար գողանալով` փորձել է տեղափոխել իր անասնագոմի մոտ կայանված, 1974 թ. ծնված Գարեգին Ս.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, սակայն իր որդին` 1974 թ. ծնված Հովհաննես Ի.-ն, թույլ չի տվել հանցագործությունն ավարտին հասցնել:

Մարտի 16-ին, ժամը 00.15-ին, Վիտալի Ա.-ն և Գարեգին Ս.-ն բերման են ենթարկվել բաժին:
Վիտալի Ա.-ի խմածության աստիճանը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա հայտարարել է, որ գողությունը կատարելու պահին Հովհաննես Ի.-ն, Հայկազ Ի-.ն և 1983 թ. ծնված Մերուժան Մ.-ն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով վնասվածքներ:

Վիտալի Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31