Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզի երկու տասնյակից ավելի գյուղերում չկան մանկապարտեզներ

Մարտ 19,2014 17:46

«Սինջար եզդիների ագզային միավորում» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել եզդիաբնակ գյուղերի խնդիրները:

Կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի երկու տասնյակից ավելի գյուղերում չկան մանկապարտեզներ: Այս գյուղերի բնակիչները կարևոր են համարում մանկապարտեզների առկայությունը, քանի որ այդ կերպ իրենց երեխաները ավելի հեշտ կինտեգրվեն հասարակությանը:

Այս խնդրի կապակցությամբ կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում, մասնավորապես ասվում է .«Հայաստանում կա երկու տասնյակից ավելի եզդիաբնակ գյուղ: Եզդիական ոչ մի գյուղում չկա մանկապարտեզ: Մանկապարտեզների բացակայությունը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական վիճակը թույլ չի տալիս մանկապարտեզներ ունենալ բոլոր գյուղերում:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ եզդիաբնակ բոլոր գյուղերում մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը նկատվում է: Այդ իսկ պատճառով խնդրում ենք, որպեսզի պետության հնարավորությամբ մեկ մանկապարտեզ ստեղծվի Արագածոտնի մարզի կամ Ապարանի կամ Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերից մեկում: Մնացյալ գյուղերի եզդի երեխաներին մանկապարտեզի դասընթացներին մասնակցելու համար կազմակերպությունը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոց: Պատրաստ ենք առաջարկի մանրամասնները ներկայացնել նաև հանդիպման ընթացքում»:

«Սինջար եզդիների ագզային միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31