Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյանի գնահատմամբ որոշ մարզիչներ իրենց սաներին վատ օրինակ են ծառայում

Մարտ 28,2014 23:35

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նիստը:

Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ամփոփեց «Դինամո» մարզադահլիճում իրար հաջորդած Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունները՝ դրանք, ընդհանուր առմամբ, գնահատելով բավարար: Սակայն ֆեդերացիայի նախագահը դիտողություններ ուներ նախ մարզիչներին ու մարտավկաներին, ապա նաեւ՝ մրցավարներին: Պարոն Գեւորգյանի գնահատմամբ, առաջնություններում մրցավարների որոշումից դժգոհ  որոշ մարզիչներ ու մարտավկաներ ուսուցչին ոչ վայել պահվածքով վատ օրինակ ծառայեցին իրենց սաներին, ինչը բացասաբար անդրադարձավ հենց բռնցքամարտիկների վրա: Մասնավորապես, մի քանի բռնցքամարտիկներ, հետեւելով իրենց մարզիչներին, չներկայացան պարգեւատրմանը, որի համար նրանք պատժվել են: Ֆեդերացիայի նախագահը, որ երեք առաջնությունների ընթացքում գտնվել է մարզադահլիճում, դիտողություններ ուներ նաեւ մրցավարների հասցեին, որոնք, երբեմն, կորցնում էին զգոնությունը: Այնուհետեւ, ֆեդերացիայի նախագահը հրապարակեց Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք համալրվել են ազգային առաջնությունների արդյունքներով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31