Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ձկնաբուծարանի գործունեության համար ջուրն ապահովել էր Շենավան գետակից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն

Օգոստոս 19,2026 15:34 Share

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են մակերևութային ջրային ռեսուրսից ապօրինի ջրառի դեպք։

Ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացի Մ.Դ.-ն ձկնաբուծարանի գործունեության համար անհրաժեշտ ջուրն ապահովել էր հարակից տարածքով հոսող «Շենավան» գետակից՝ չունենալով լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվություն։

Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է, իսկ ձկնաբուծարան մտնող ջրի պլաստմասե խողովակաշարերը կապարակնքվել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել